Ընկեր Բ. Փանջունի, ISBN: 9781644398623
Ընկեր Բ. Փանջունի
  • By (author) Օտյան &#1

Available for Order

HKD $308.00

within 14 to 24 business days
Brief Description

Երվանդ Օտյան (1869-1926), արևմտահայ գրող-երգիծաբան, լրագրող, հրապարակագիր։ 1882 թ. ընդունվել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը։ Մեկուկես տարի հետո ուսումը շարունակել է տանը՝ հրավիրված մանկավարժների ղեկավարությամբ։ Պատանի հասակից սովորել է լեզուներ, կարդացել է ընտանեկան հարուստ գրադարանի հայերեն և ֆրանսերեն գրքերը, համակվել ընտանիքում տիրող գիտության, արվեստի, գրականության պաշտամունքով։

1896 թ. օգոստոսին, երբ Կ. Պոլսում սկսվել են հայկական ջարդերը, նա գաղտնի հեռացել է այնտեղից, եղել է Աթենքում, Կահիրեում, Փարիզում, Վիեննայում, Լոնդոնում, Բոմբեյում,իսկ 1908 թ. երիտթուրքական հեղափոխությունից հետո վերադարձել ծննդավայր 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ աքսորվել է Դեր-Զոր։ Հրաշքով փրկվելով՝ 1918 թ. կրկին եկել է Կ. Պոլիս, 1922 թ. տեղափոխվել Բուխարեստ, 1924 թ.՝ Տրիպոլի (Լիբանան), 1925 թ.՝ Կահիրե, որտեղ վախճանվել է քաղցկեղից։ Թաղված է Մարմինա գերեգմանատանը։

Հայ դասական արձակի գանձարանում նոր ու ծանրակշիռ ներդրում են Օտյանի ֆելիետոնները, պամֆլետները, Հեղափոխության մակաբույծները (1898-99) շարքի պատմվածքները, Պատերազմ և ... խաղաղություն (1911) վիպակները, Պրոպագանդիստը (1901) և եռամաս Ընկեր Բ. Փանջունի (Առաքելություն մը ի Ծապլվար, 1911, Ընկեր Բ. Փանջունի ի Վասպուրական և Իմ աշխարհայացքները, 1914, Ընկեր Բ. Փանջունի տարագրության մեջ, 1923) երգիծավեպերը։ Օտյանը երգիծանքի հզոր զենքով ծաղրել ու ձաղկել է ազգային այն գործիչներին, որոնք խոսքով ձևանում են հեղափոխական, հայրենասեր, ազգային հերոս, մինչդեռ գործնականում ոտնահարում, արատավորում են ամեն մի սուրբ գաղափար։
show more


Book Details
Publisher:
Indoeuropeanpublishing.com
Binding:
Hardcover
Date of Pub.:
Sep 28, 2022
Edition:
-
Language:
-
ISBN:
9781644398623
Dimensions:
-
Weights:
358.34g
Contact Us
Contact Person
Ms. Annie Chau
Email Address
annie.chau@apbookshop.com
Fax No.
+852 2391-7430
Office Hours
Mon to Fri: 9am to 6pm
Sat, Sun and Public Holidays: Closed
General Enquiry
Ընկեր Բ. Փանջունի, ISBN: 9781644398623  
This site use cookies. By continuing to browse this site you are agreeing to our use of cookies.